«Ես պատրաստ եմ ամեն ինչի, բայց պատրա՞ստ է քաղաքացին». Վլադիմիր Գասպարյան

Գիշերը Բաղրամյան պողոտայում ցուցարարների շարքերից ինչ-որ առարկա նետեցին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղղությամբ: Այսօր լրագրողների հետ զրույցում՝ խոսելով այդ մասին, նա ասաց. «Ոչինչ, ես պատրաստ եմ, քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակ: Ես դրանցով անցած մարդ եմ, ոչ միայն քարից, այլ գնդակից, և ես այն ռիսկային մասնագիտության տեր մարդն եմ, որ անընդհատ պատրաստ եմ ամեն ինչի: Բայց պատրա՞ստ է քաղաքացին: Չի կարելի, եթե մենք մեր երիտասարդներին այստեղ հավաքել ենք, չի կարելի հանդուրժել, որ այդ երիտասադրներին պղտորեն այն մարդիկ, ովքեր այս երկիրը, այս քաղաքը չեն սիրում»:

Հարցին՝ արդյոք իր կարծիքով այդ երիտասարդներին գերտերություննե՞րն են պղտորում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ո՛չ: Ես այդպիսի հայտարարություն չեմ արել: Ես արել եմ բացառապես հետևյալը: Եվ այս պարագաներում կան գերտերությունների խնդիրներ, ինչ-որ մասնիկներ: Այո, գերտերությունները հզոր են, կարող են, մեծ ռեսուրսներ ունեն, մեծ հնարավորություններ ունեն, նրանք կարող են իրենց թույլ տալ խաղալ, մենք դրա իրավունքը չունենք»:

Հարցին, թե որքա՞ն ժամանակ ոստիկանությունը փիլիսոփայորեն կմոտենա ակցիային, նա պատասխանեց, որ կողմնակից է նրան, որ բոլոր լուծումները լինեն քաղաքակիրթ ձևով:

Տեսանյութեր

Լրահոս