Ազատվեք ատամնացավից
Ատամները միշտ սկսում են ցավել անսպասելի և ամենաանհամար պահերին: Այս ցավն այնքան տհաճ է, որ այդ պահին չենք կարողանում մտածել ոչ մի բանի մասին: Այնուամենայնիվ, justcoolidea կայքը ներկայացնում է մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն լուծել այս խնդիրը:
1. Ատամնացավի դեմ հրաշալի են սխտորը, սոխն ու աղը: Տարբեր քանակությամբ բաղադրիչները մանրացրեք և խառնեք՝ մինչև խյուսանման զանգված ստանալը և տեղադրեք ցավող ատամին: Կարող եք բամբակով ծածկել:
2. Եղևնու յուղի (пихтовое масло) մեջ թրջեք բամբակը և դրեք ցավող ատամին կամ լնդերին, թողեք մնա 10-15 րոպե: 1.5-2 ժամ անց կրկնեք գործողությունը:
3. Ատամի ցավը կհանգստացնի որոշակի կետի մերսումը: Վերին շրթունքից մի փոքր վեր խոռոչի կետը սեղմեք ցուցամատով. դա կօգնի հանգստացնել ատամի ցավը:
4. Ցավը հանգստացնելու համար այտին տեղադրեք սրբիչի մեջ փաթաթած սառույցի կտոր:
5. 5-6 կաթիլ յոդի ու 1թ/գ աղի խառնուրդով ողողումներ արեք: Մեկ բաժակ ջրի մեջ խառնեք բաղադրիչները և ողողեք ցավող ատամը:
6. Ատամնացավի դեմ լավ միջոց է կատվախոտի թուրմը և կամֆորայի սպիրտը: Թուրմերից մեկի մեջ թրջեք բամբակի մի կտոր և տեղադրեք ցավացող ատամին: Սա կհանգստացնի ցավը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը