Պողոտայում լույսերը մարեցին, լարված իրավիճակ է, ակտիվիստներից Տիգրան Ռոստոմյանի մոտ զենք է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/300px-Armenian_Presidential_Elections_2008_Protest_Day_5_-_Opera_Square_night.jpg)
Բաղրամյանի պողոտայում իրավիճակը լարված է, քիչ առաջ մարեցին պողոտայի լույսերը: ՀՀ Ոստիկանությունը կրկնապատկել է ոստիկանական ուժերը Բաղրամյան պողոտայում, ինչպես նաև Մաշտոցի պողոտայում և Ֆրանսիայի հրապարակում, որտեղ մի խումբ ակտիվիստներ, որոնք Բաղրամյանի պողոտայում կանգնած ակտիվիստներին էին ցանկացել միանալ, փորձել էին ինքնաբուխ նստացույց կազմակերպել:
Որոշ ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցություններ վարեց ակտիվիստների հետ, որպեսզի նրանք բացեն Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկն ու Ֆրանսիայի հրապարակը և չխոչընդոտեն երթևեկությանը:
Քիչ առաջ ինչպես լրագրողների և պատգամավորների հետ զրույցում տեղեկացրեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Մաշտոցի պողոտան բաց է: Քիչ առաջ ոստիկանությունը Բաղրամյանի պողոտայում հայտարարություն տարածեց, որ ակտիվիստներից Տիգրան Ռոստոմյանի մոտ զենք է հայտնաբերվել, զենքն առգրավված է, հանգամանքները պարզվում են: