Սոչիում ջրհեղեղի հետևանքների վերացումը կավարտվի այսօր երեկոյան. Պեսկով
Սոչիում ու Ադլերում ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքները կավարտվեն մինչև օրվա վերջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Նրա խոսքով՝ Պուտինը հեռախոսով խոսել է Սոչիում ու Ադլերում ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վլադիմիր Պուչկովի, Կրասնոդարի մարզի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի ու ֆինանսների նախարար Անտոն Սիլուվանովի հետ:
«Նախագահին զեկուցել են, որ մինչև օրվա վերջ կավարտվեն այդ ջրհեղեղի հետևանքների ոչնչացման աշխատանքները ենթակառուցվածքների համար, ամբողջությամբ կվերականգնվի օդանավակայանի աշխատանքը»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ ջրհեղեղից տուժած Սոչիին կարող է դաշնային մակարդակով օգնություն տրամադրվել:
«Եթե անհրաժեշտ լինի հավելյալ օգնություն, այդ թվում՝ դաշնային մակարդակով, մենք այն, իհարկե, կցուցաբերենք»,-ասել էր Պուտինը: