Բաժիններ՝

Հայաստանում ամենալուրջ կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման հարցում նկատելի առաջընթաց դեռևս չի նկատվում. «Գոլոս Ամերիկի»

Երևանում շարունակվում է ոստիկանների ու մի քանի հազար ցուցարարների դիմակայությունը, որոնք բողոքում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, հայտնում է «Գոլոս Ամերիկին»:

Հաղորդվում է, որ վերջին տարիներին Հայաստանում «ամենալուրջ կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման հարցում նկատելի առաջընթաց դեռևս չի նկատվում»:
Նշվում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել էր հանդիպել ցուցարարների հետ, սակայն նրանք չեն ընդունել առաջարկը՝ պահանջելով, որ դրա փոխարեն երկրի նախագահը հայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարելու մասին:

«Սարգսյանը, ով դեռ հրապարակավ չի մեկնաբանել տեղի ունեցող ցույցերը, նախօրեին ուղևորվել է Բրյուսել»,-գրում է «Գոլոս Ամերիկին»:

Նշվում է, որ բողոքի ակցիաները մտավախություն են առաջացրել Հայաստանի քաղաքական կայունության վերաբերյալ, որը «տնտեսապես թույլ է, հենվում է Ռուսաստանի հետ սերտ կապերի վրա ու դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, որտեղ գերիշխող դիրք է զբաղեցնում Մոսկվան»:

Հոդվածում ընդգծվում է, որ Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական ռազմաբազան, ռուսական ընկերությունները վերահսկում են Հայաստանի առավել արժեքավոր տնտեսական ակտիվները, ներառյալ՝ էլեկտրական ցանցերը:
Նշվում է, որ ռուս քաղաքական գործիչները ենթադրում են, որ բողոքի ցույցերի հետևում Արևմուտքն է կանգնած, իսկ ցուցարարները հերքում են ցանկացած կապ Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների կամ արտասահմանյան կազմակերպությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս