Սոչիի ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ զոհվել է. օդանավակայանը ողողված է ջրով
Ավելի քան 400 տուն է Սոչիում ջրածածկ եղել հորդառատ անձրևներից առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով: Վտանգավոր գոտուց տարհանվել է 20 ընտանիք: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ադլերի շրջանում հայտնաբերվել է տղամարդու դի:
Իրավիճակը Սոչիում զգալի բարդանում է այն պատճառով, որ տեղի գետերում ջրի առավելագույն մակարդակը բարձրացել է ավելի քան 1,2 մետրով: Քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել:
Սոչիի երկաթուղային կայարանն ու օդանավակայանը ծածկված են ջրով, կասեցվել է դրանց աշխատանքը: Հազարավոր ուղևորներ չեն կարող լքել քաղաքը, քանի որ օդանավակայանը «Ռոսավիացիան» փակել է: