Բաժիններ՝

Ջիվանու փողոցի տները հեղեղված են ջրով

Tsayg.am-ը գրում է. Արդեն երկու տարի է հորդառատ անձրևից հետո մարդիկ իրենց գործին են անցնում: Նախ աչքաչափով ջրի բարձրությունն են որոշում, ապա դույլերի ու բահերի օգնությանը դիմում: Փողոցի ջրատար համակարգը խցանված է, իսկ ջրագծերի անցկացումից հետո բնակիչներին պատուհասել է անձրևաջրի կուտակումների խնդիրը:

Այս հասցեի բնակիչները մնացել են անարձագանք: Տներում անչափահաս երեխաներ կան, վախենում են, որ մի օր էլ գիշերով ջուրը տուն կլցվի ու դրա դեմը կտրել հնարավոր չի լինի:

Ջիվանու 98 հասցեի այս երկհարկանի շենքը «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում է: Բնակարններից միայն մեկն է սեփականաշնորհված: Շենքն էլ 3-4 կարգի վթարայնության է: Պարբերաբար ջրի կուտակումներն էլ ավելի են թուլացրել շենքի հիմքերը: Չեն զարմանում, որ օրերից մեկ օր շենքը պարզապես փուլ կգա:

Թե երբ է խնդիրը լուծվելու հայտնի չէ: Սպասում են որոշակի հստակեցման, իսկ մինչ այդ ջուրն իր հունն է գտնում, իսկ խոնավությունն իր գործն անում:

cayg 1cayg 2cayg 3

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս