Բաժիններ՝

Բանակում սպանված զինվորների մայրերը՝ Բաղրամյան պողոտայում

Քիչ առաջ Բաղրամյան պողոտա եկան բանակում սպանված զինվորների ծնողները, որոնք արդեն երկար ժամանակ է՝ պայաքարում են, որ իրենց երեխաների սպանությունների գործերը բացահայտվեն:

Նրանք փորձեցին Բաղրամյան փողոցով քայլել դեպի նախագահական նստավայր և Ազգային ժողով, սակայն ինչպես հայտնի է, Բաղրամյան պողոտան փակ է, քանի որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը արդեն 3 օր է՝ նստացույց է անում այստեղ:

akcia12

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խնդրեց նրանց այսօր չգնալ նախագահական: Նա ասաց, որ լավ հասկանում է ծնողների ցավը ու պահանջը, բայց խնդրեց այսօր չգնալ այնտեղ, քանի որ ճանապարհը փակել են: Ծնողներից ոմանք ասացին, որ իրենք մարզերից են գալիս, ու իրենց համար դժվար է ամեն օր ապարդյուն գնալ գալ, ինչին ի պատասխան փոխոստիկանապետն առաջարկեց իր աջակցությունը՝ մարզեր վերադառնալու հարցում:

«Եթե ձեզ ինչ-որ բանով վիրավորել ենք, ես նորողություն եմ խնդրում ձեզնից»,- ասաց Վ. Օսիպյանը՝ նշելով, որ իր համար լրիվ հասկանալի է ծնողների պահվածքը, անհասկանալի կլիներ, եթե այդպես չվարվեին:

Ծնողներն ի վերջո համաձայվեցին չգնալ ԱԺ և նախագահական, որից հետ Վ. Օսիպյանը ջուր հյուրասիրեց նրանց: Նշենք նաև, որ բանակում սպաված զիվորների ծնողները աջակցում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տարվող պայքարին: Նրանցից մեկը հայտրարեց, որ ինքը ունի նոր ի հայտ եկած փաստեր իր որդու սպանության հետ ապված, սակայն չգիտի՝ ինչ անի դրանց հետ:
akcia1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս