Բաժիններ՝

Արտակարգ դեպք՝ Գյումրիում. Հյուրասենյակի առաստաղն ամբողջությամբ փուլ է եկել

Tsayg.am-ը գրում է. Առաջին հայացքից թվում է երկրաշարժ է: Այս տեսարանը Թորոսյանների բնակարանում է: Առաստաղը փուլ է եկել հաշված րոպեների ընթացում: Հյուրասենյակում այս մարդիկ Ռուսաստանի Դաշնությունից եկած բարեկամներին ներկայացնում էին նոր տունն ու պայմանները, երբ լսում են արտասովոր աղմուկն ու հազիվ են հասցնում դուրս գալ:

Սա Մուշ 2 թաղամասում փլուզման առաջին դեպքը չէ: Սակայն իր ծավալներով խոշորներից է: Հիմնական պատճառն ասում են Գլենդել Հիլզ շինկազմակերպության կողմից արված անորակ շինարարությունն է: 88-ի աղետից փրկված ու տարիներ շարունակ փտող տնակներում մի կերպ իրենց գոյությունը պահած այս մարդիկ նույնիսկ հիմա չեն կարողանում իրենց գլխի վրա տանիք ունենալու հաճույքը վայելել:

Մի քանի անգամ հնչած հեռախոսազանգերից հետո եկավ համատիրության ղեկավարը: Նայեց, բայց որքան էլ տարօրինակ է` անգամ չզարմացավ:

Քաղաքաշինության նախարությունը, թե՞ շինկազմակերպությունը: Ո՞վ է պատասխանատուն անորակ շինարարության համար: 5 տարի առաջ շահագործման հանձնված շենքերը փուլ են գալիս բնակիչների գլխին: Այստեղ բոլորն են վախեցած: Ասում են` իրենց տներում այլևս հանգիստ քնել չի լինի:

1435168067_pluzum-2

1435168084_pluzum-4

1435168087_pluzum5

1435168113_pluzum-3

1435168132_pluzum-1

1435172519_pluzum-mush

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս