Սոսե Բալասանյանը Բաքվում հիվանդանոց է տեղափոխվել, ապա ուղարկվել Հայաստան
Հայ սամբիստուհի Սոսե Բալասանյանը հոսպիտալացվել է Բաքվի հիվանդանոցներից մեկը:
Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ՝ վնասվածքը նա ստացել է ռուսաստանցի Աննա Խարիտոնովայի հետ մրցամարտից հետո: Գիլոյանը մասնավորապես ասել է, թե մարզուհին պարանոցի վնասվածք է ստացել: Բուժօգնություն ստանալուց հետո նա ուղարկվել է Հայաստան: Իսկ Բաքվի հիվանդանոցում է եղել ընդամենը մի քանի ժամ: