«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ակտիվիստներին»
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը խիստ դատապարտում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մեր քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները:
Իշխանության կողմից՝ չափազանց արդար պահանջներով հանդես եկող քաղաքացիների նկատմամբ կոպիտ ուժի, բռնության ու ապoրինի գործողությունների դրսևորման ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ իշխանությունը:
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ակտիվիստներին, և պատասխանատվության ենթարկել քաղաքացիների, ակցիայի մասնակիցների ու լրագրողների նկատմամբ բռնություններ ու ապօրինություններ թույլ տված բոլորին:
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչություն