Ոստիկանությունը Երևանում ջրցան մեքենաներով քշել է ցուցարարներին, ձերբակալվել են տասնյակ մարդիկ. «Ռոսբալտ»

Ոստիկանությունը Երևանում ջրցան մեքենաների օգնությամբ Բաղրամյան պողոտայից հեռացրել է ցուցարարներին, ովքեր բողոքում էին օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, գրում է «Ռոսբալտը»՝ ուշադրություն հրավիրելով ոստիկանների կողմից լրագրողների ձերբակալության փաստին:

«Ձերբակալվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ: Մասնավորապես, ԶԼՄ-ները հայտնում են «Գալա» ու «Նյուզ» ինտերնետ պարբերականների լրագրողների, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության թղթակցի ձերբակալության մասին»,-գրում է կայքը:

«Ռոսբալտը» անդրադառնում է նաև «Գալայի» լրագրող Փայլակ Ֆահրադյանին ծեծելու փաստին: «ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներից վերցրել են լուսանկարչական սարքերը»,-գրում է կայքը՝ նշելով, որ ներկայում Երևանի կենտրոնը ամբողջությամբ բաց է երթևեկության համար, փողոցներում կան բազմաթիվ ոստիկաններ ու հատուկ տեխնիկա:

akcia787878

 

akcia

Տեսանյութեր

Լրահոս