Փաստաբանը հավաքը ցրելու ընթացքում բերման ենթարկվածին 1 ժամ անց է կարողացել տեսակցել
Հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների հավաքը ցրելու ընթացքում ոստիկանության բաժին բերման ենթարկված Հովհաննես Իշխանյանին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը 1 ժամ անց է կարողացել տեսակցել:
Փաստաբանը 168.am-ին փոխանցեց, որ իր վստահորդն անցնում է որպես վկա և հարցաքննվում է:
Նշենք, որ ոստիկանությունից 168.am-ին հայտնել էին, որ ոստիկանություն բերման է ենթարկվել 237 քաղաքացի: