Արմեն Ջիգարխանյանը հեռացել է իր թատրոնի տնօրենի պաշտոնից
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի նոր տնօրեն է դարձել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, իսկ Ջիգարխանյանը զբաղեցրել է թատրոնի նախագահի պաշտոնը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես առաջարկում եմ տնօրեն նշանակել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ով արդեն 8 տարի աշխատում է թատրոնում ու գիտի կոլեկտիվին: Հուսով եմ՝ նա կարդարացնի մեր վստահությունը»,-հայտարարել է Ջիգարխանյանը Մոսկվայում թատրոնի տնօրենների խորհրդակցության ժամանակ: Նա նշել է, որ թատրոնը ֆինանսական ծանր վիճակում է ու կարիք ունի նոր տնօրենի:
Վիտալինան Ջիգարխանյանի թատրոնում նախկինում զբաղեցրել է երաժշտական մասի բաժնի վարիչի պաշտոնը: