Կենդանաբանները չեն կարողանում գտնել Ադրբեջանի սահմանի մոտ մոլորված պինգվինին
Թբիլիսիի կենդանաբանական այգու մասնագետները չեն կարողանում գտնել աֆրիկյան պինգվինին, որը Թբիլիսիի ջրհեղեղից հետո լողալով հասել էր մինչև Ադրբեջանի սահմանը, «Նովոստի-Գրուզիային» հայտնել են Թբիլիսիի կենդանաբանական այգուց:
Հիշեցնենք, որ նախօրեին վրաց-ադրբեջանական սահմանին՝ Կարմիր կամրջի հատվածում, նկատվել էր աֆրիկյան պինգվին, որը փախել էր ջրհեղեղի հետևանքով ավերված Թբիլիսիի կենդանաբանական այգուց:
Դեպքի վայր էր ուղարկվել մասնագետների խումբ, որը նախատեսում էր պինգվինին բերել Թբիլիսի: «Մեր մասնագետները ուղևորվել են ու զննել տարածքը, սակայն ցավոք, պինգվինին չի հաջողվել գտնել»,-հայտնել են Թբիլիսիի կենդանաբական այգուց:
Աֆրիկյան պինգվիններին Թբիլիսիի կենդանաբանական այգուն նվիրել էր Բրիտանիայի Living Coasts կենդանաբական այգու ադմինիստրացիան: