Բաժիններ՝

Թբիլիսիի կենդանաբանական այգու պինգվինը լողալով հասել է մինչև ադրբեջանական սահման

Աֆրիկյան պինգվինը, որը Թբիլիսիի կենդանաբանական այգու ոչնչացման հետևանքով դուրս էր եկել վանդակից, հայտնաբերվել է վրաց-ադրբեջանական սահմանի մոտ՝ Կարմիր կամրջի գետի հարևանությամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Թբիլիսիի կենդանաբանական այգու մամլո ծառայությանը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ի ավերիչ ջրհեղեղից հետո Թբիլիսիի կենդանաբանական այգին հայտվել է աղետալի վիճակում: Ջուրն ամբողջությամբ ոչնչացրել է այգու ներքևի հատվածը:

«Քիչ առաջ մեզ հայտնեցին, որ Կարմիր կամրջի մոտ պինգվին է լողում: Նա կենդանի է: Դուրս է եկել խումբ, որը կենդանուն կբերի Թբիլիսի»,-հայտնել են այգուց:

Աֆրիկյան պինգվինները Թբիլիսիի կենդանաբանական այգուն նվիրել էր Բրիտանիայի Living Coasts կենդանաբական այգու ադմինիստրացիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս