
Ալլեգրի. Հնարավոր է՝ Պոգբան հեռանա «Յուվենթուսից»

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին հնարավոր է համարում, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է հեռանալ թիմից այս ամառ:
«Ակնհայտ է, որ Պոլի դեպքում մենք գործ ունենք ֆինանսական ընտրության հետ: Որոշ առաջարկություններից դժվար է հրաժարվել,- խոստովանել է իտալացի մասնագետը: Բայց եթե նա մնա Թուրինում, ապա պետք է գործին վերաբերվի ճիշտ մոտեցումով և չպետք է ափսոսա, որ տեղափոխությունը չի կատարվել:
Այն, ինչին մենք հասել ենք այս մրցաշրջանում, ելակետային վիճակ է: Մենք կառուցում ենք ապագայի թիմ: «Յուվենթուսին» պետք են երիտասարդ և մոտիվացված ֆուտբոլիստներ, ինչպես նաև վետերաններ, որոնք մյուս ֆուտբոլիստներին կուղղորդեն ճիշտ հունով: Տևե՞սը: Ամեն ինչ կախված է միայն իրենից: Դա իր ընտրությունն է»,- ասել է Ալլեգրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը