Բաժիններ՝

Թբիլիսիում փրկարարները ջրհեղեղի ևս մեկ զոհի դի են հայտնաբերել

Վրացի փրկարարներն ու զինվորականները, ովքեր անցած գիշեր Վրաստանում զբաղվել են ջրհեղեղի ավերածությունների վերացման աշխատանքներով, Թբիլիսիի կենդանաբական այգու տարածքում հայտնաբերել են աղջկա դի, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով վրացական հեռուստատեսությանը:

Տեղեկությունը հաստատել է Վրատանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:
Ներկայում դժվար է ասել ջրհեղեղի զոհերի ճշգրիտ թիվը, քանի որ Վրաստանի տարբեր գերատեսչություններ մինչև երեկ ասում էին նախ՝ 19, ապա՝ 17, իսկ երեկ երեկոյան՝ 18 զոհերի մասին:
Երեկ ամբողջ գիշեր պարեկային ոստիկաններն ու հատուկ նշանակության մարտիկները շարունակել են որոնել Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած վագրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս