Եվրամիությունը հրապարակել է «հարկային ապաստարանների» ցանկը

Եվրամիությունը հրապարակել է այն երկրների ու տարածքների ցուցակը, որոնք, ըստ Բրյուսելի, օգնում են իրենց ֆինանսական ռեզիդենտներին խուսափել հարկերի վճարումից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ցուցակում հիմնականում Կարիբյան ավազանի երկրներ են, օրինակ՝ Կայմանյան կղզիները, ասիական տարածքները, այդ թվում՝ Բրունեյն ու Հոնգկոնգը, ինչպես նաև Եվրոպայի գաճաճ պետություններ Մոնակոն ու Լիխտենշտեյնը:
Բրյուսելի հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը կձեռնարկի

անհրաժեշտ քայլեր, որ ստիպի «հարկային ապաստարաններին» գործել միջազգային ֆինանսական չափանիշներին համապատասխան:

Տեսանյութեր

Լրահոս