Այսօր Մոսկվայում հրաժեշտ կտան Ժաննա Ֆրիսկեին
Այսօր Մոսկվայում՝ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում, տեղի կունենա երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հրաժեշտի արարողությունը, հայտնում է vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է նախօրեին ծանր հիվանդությունից հետո: Հուլիսի 8-ին նա կդառնար 41 տարեկան:
«Հրաժեշտը տեղի կունենա «Կրոկուս Սիթի Հոլում»: Արարողությունը կսկսվի ժամը 14:00-ին, հուղարկավորությունը տեղի կունենա հինգշաբթի՝ Նիկոլո-Արխանգելսկի գերեզամանատանը»,-RIA Novosti-ն մեջբերում է Ժաննայի հոր խոսքերը: