«ՀԷՑ-ում տեղի ունեցածի առթիվ պետք է հարուցվի քրեական գործ»
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ում տեղի ունեցած գողության ու չարաշահումների վերաբերյալ տարածված տեղեկությունների առթիվ պաշտոնական հարցում էր ուղղել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանին՝ պահանջելով ստանալ «ՀԷՑ»-ից մի շարք կոնկրետ տվյալներ, որոնց հրապարակումը կապացուցեր գողության և չարաշահումների հանգամանքը:
Այսօր ստացվել է նախարարի պատասխանը, որում ասվում է, որ պահանջված տվյալները հանդիսանում են առևտրային գաղտնիք:
Սույնով հերթական անգամ արձանագրում ենք, որ նախարարի հրաժարականը պարզ տրամաբանության պահանջ է, իսկ «ՀԷՑ»-ում տեղի ունեցածի առթիվ պետք է հարուցվի քրեական գործ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակ