Բաժիններ՝

Թբիլիսիում ջրհեղեղից տուժած շրջաններում տարհանում է հայտարարվել. ԶԼՄ-ներ

Թբիլիսիում ջրհեղեղից տուժած շրջաններում տարհանում է հայտարարվել, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալով՝ Թբիլիսիի բարեկարգման ծառայությունը կոչ է արել կամավորներին ու այնտեղ հավաքված քաղաքացիներին անհապաղ լքել տարածքը : Պատճառը եղանակային վատ պայմաններն են՝ սպասվում է ուժեղ անձրև:

«Վերեի կիրճում հայտարարվել է տարհանում, աղետի գոտուց դուրս է բերվում տեխնիկան ու անձնակազմը», -ասել է քաղաքապետարանի ծառայության ղեկավար Ավթանդիլ Սուդաձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս