Բաժիններ՝

Հայ մարզուհի Սեդա Թութխալյանը Բաքվի Եվրոպական խաղերում ոսկե մեդալի է արժանացել

Ռուսաստանի սպորտային մարմնամարզության թիմը Բաքվի Եվրոպական խաղերում չեմպիոն է դարձել:

Գյումրեցի Սեդա Թութխալյանը սպորտային մարմնամարզության կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Բաքվի առաջին Եվրոպական մարզական խաղերի թիմային չեմպիոն, գրում է mk.ru-ն:

Ելույթների արդյունքում Վիկտորյա Կոմովան, Ալյա Մուստաֆինան ու15-ամյա Սեդա Թութխալյանը առաջ են անցել Գերմանիան ու Նիդեռլանդները ներկայացնող իրենց մրցակիցներից՝ արժանանալով բաղձալի ոսկե մեդալների:

Եվրոպական խաղեր-2015. Բաքու Կանանց սպորտային մարմնամարզության թիմեր 1.Ռուսաստան (Վիկտորյա Կոմովա, Ալյա Մուստաֆինա, Սեդա Թութխալյան) – 116,897
2. Գերմանիա – 110,397
3. Նիդեռլանդներ – 110,099

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս