ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում կքննարկվեն Ադրբեջանում ժողողվրդավարության խախտումների դեպքերը
Հունիսի 22-25-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, քննարկվելիք հարցերի թվում է լինելու նաև Մոնիթորինգային կոմիտեի զեկուցողների «Ադրբեջանում դեմոկրատական ինտիտուտների գործունեության մասին» զեկույցը: contact.az-ի տեղեկացմամբ՝ զեկույցի քննարկումը տեղի կունենա հունիսի 23-ին:
Քննարկվելիք հարցերի թվում են լինելու նաև Ուկրաինայում ստեղծված վիճակին վերաբերող հարցը, ՌԴ պատվիրակությունների ձայնի իրավունքը, Հունգարիայի վիճակը և այլն:
Ադրբեջանին վերաբերող զեկույցում գնահատականներ են տրվելու Եվրոպայի խորհրդի առաջ Ադրբեջանի ստանձնած պարտականությունների կատարմանը, երկրի դատական վիճակին, նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Ավելի վաղ ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեն ունկնդրել է իր զեկուցողների՝ Պեդրո Ագրամունտի ու Թադեուշ Իվինսկու հատուկ զեկույցը Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների վիճակի մասին:
Ինչպես Turan-ին տեղեկացրել են ԵԽԽՎ-ի մամլո ծառայությունից, Փարիզում Մոնիթորինգային կոմիտեի նիստին զեկույցը հաստատվել էր:
Նիստում նշվել է նաև, որ Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների, քաղակտիվիստների, լրագրողների ու իրավապաշտպանների վիճակը զգալիորեն վատթարացել է: Նրանցից շատերը հայտնվել են ճաղերի հետևում կամ ենթարկվել են հետապնդումների:
Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումները քաղաքական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ: