Սեյրան Օհանյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին:

Պարոն Օհանյանը շնորհավորել է դեսպան Տագուչիին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթել է արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ Երևանում Ճապնոիայի դեսպանության հիմնելուց և դեսպանի նշանակումից հետ հայ-ճապոնական պաշտպանական համագործակցության զարգացման նոր հեռանկարներ կնախաձեռնվեն:

Դեսպան Տագուչին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ առաջընթացը կարձանագրվի մոտ ապագայում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս