Ժաննա Ֆրիսկեի հայրն անվանել է երգչուհու հուղարկավորման վայրը
Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, հայտարարել է, որ իր դուտրը կհուղարկավորվի Մերձվոսկայում՝ Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
«Նա 3 ամիս կոմայի մեջ էր, մենք պարզապես չէինք ասում: Ամենայն հավանականությամբ, կհուղարկավորենք Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ 40-ամյա երգչուհին մահացել է երեկ գլխուղեղի քաղցկեղի հետևանքով: