Բաժիններ՝

Չինացի ու իսրայելցի մասնագետները կօգնեն վերականգնել Թբիլիսիի կենդանաբական այգին

Չինաստանի ու Իսրայելի կենդանաբանական այգիների աշխատակիցները ժամանել են Թբիլիսի վերականգնելու տեղի կենդանաբական այգին, որը տուժել էր ջրհեղեղի հետևանքով, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես լրագրողներին հայտնել է Թբիլիսիի կենդանաբական այգու հասարակայնությանհետ կապերի ծառայության ղեկավար Մզիա Շարաշիձեն, արտակարգ իրավիճակներում փորձ ունեցող փորձագետների խումբը կմասնակցի կենդանաբանական այգու տարածքի մաքրման աշխատանքներին:

«Նրանք իրենց հետ բերել են համապատասխան սարքեր ու ձեռնամուխ են եղել աշխատանքին: Մասնավորապես, այս փուլում խմբի անդամները վանդակներից դուրս են բերում սատկած կենդանիներին՝ անվտանգության կանոնների համաձայն: Քանի որ այսօր երրորդ օրն է, վարակի տարածման ռիսկ անկասկած կա»,-բացատրել է վերջինս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս