Եգիպտոսի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ բանտարկության
Կահիրե իքրեական դատարանը այսօր Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին դատապարտել է ցմահ բանտարկության այլ պետության օգտին լրտեսություն անելու մեղադրանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այսօր դատարանը հաստատել է նաև «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման 3 ղեկավարների մահվան դատավճիռները պետական դավաճանության ու լրտեսության գործով, այդ թվում՝ խմբավորման գանձապետարանի ղեկավար Հեյրաթ աշ-Շատերին:
Մայիսի 16-ին Մուհամմեդ Մուրսին դատապարտվել էր մահապատժի 2011թ. բանտից զանգվածային փախուստ կազմակերպելու առնչությամբ: