Բաժիններ՝

«Յուվենթուս». Մորատան մնում է, Տևեսը կարող է հեռանալ

Թուրինյան ակումբի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտտան մեկնաբանել է հարձակվողական զույգի հետ կապված տրանսֆերային լուրերը:

Ինչպես հաղորդում է insidespanishfootball.com-ը, «Յուվենթուսի» հարձակվող Կարլոս Տևեսին մնում է մեկ քայլ` Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելու համար:
Sky Sport Italia-ին տված հարցազրույցի ժամանակ Մարոտտան ասել է, որ «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Մորատան մնում է Թուրինում, այն ժամանակ, երբ Տևեսը, ամենայն հավանականությամբ, կլքի «Յուվեն»:

«Տևեսի` ակումբում մնալու հավանականությունը բավականին բարձր է, բայց ես չեմ կարող ինչ-որ բան խոստանալ: Նրա հեռանալն ավելի հավանական է, քան Անդրեա Պիրլոինը: Տևեսը մեծ պրոֆեսիոնալ է, և մենք շատ բաներում նրան պարտական ենք, բայց մենք չենք կարող այդ իրավիճակը ձգձգել: Մենք պետք է ինչ-որ հայտարարի գանք, որքան հնարավոր է՝ շուտ»,- ասել է Ջուզեպեն:

Մարոտտան նշել է նաև, որ 22-ամյա հարձակվող Ալվարո Մորատան հաջորդ մրցաշրջանում մնալու է ակումբում.- «Ալվարոն մնալու է «Յուվենթուսում», համենայն դեպս, մինչև 2016 թ.: Իսկ հետո ամեն ինչ պարզ կլինի»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս