Բաժիններ՝

Ժաննան ինձ համար մնում է անկրկնելի երջանկություն. Դմիտրի Շեպելյով

Ժաննա Ֆրիսկեի ամուսինը՝ Դմիտրի Շեպելյովը, շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր օգնել են նյութապես ու բարոյապես՝ ավելացնելով, թե Ժաննան իր համար մնում է բացարձակ ու անկրկնելի երջանկություն:

«Մենք միշտ կրկնում էինք, որ երջանկությունը սիրում է լռություն: Ես հավատարիմ եմ մնում այդ խոսքերին, քանի որ Ժաննան ինձ համար մնում է բացարձակ, մաքուր, անկրկնելի երջանկություն:

Ես հաստատ գիտեմ, որ մենք չէինք կարող առանց ձեր աջակցության: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին՝ ով գումար է նվիրաբերել, ով աղոթել է նրա առողջության համար, պարզապես մտածել է նրա մասին, ցանկացել է երջանկություն ու ուժ:

Ուզում եմ, որ դուք իմանաք՝ այս երկու տարին մեծապես ձեր արժանիքն է: Շնորհակալություն»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

Վերջինս նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս կցանկանար կենտրոնանալ նրանց օգնելու վրա, ովքեր «չեն հանձնվում ու պայքարում են առողջության ու կյանքի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս