Բաժիններ՝

Լուկաշենկոն հրավիրել է ԵԱՀԿ-ին Բելառուսի նախագահական ընտրություններին

Բելառուսը սպասում է ԵԱՀԿ-ի առաքելությանը դիտորդական առաքելություն անցկացնելու ու հետևելու երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, այսօր Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսաներ Լուկաշենկոն: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք այդ մասով պարտականություններ ունենք ԵԱՀԿ-ի առաջ: Համարեք, որ մենք հրավիրել ենք ձեր դիտորդներին, ում դուք անհրաժեշտ եք համարում ուղարկել այստեղ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար»,-հայտարարել է Լուկաշոնկոն ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն միշտ շատ լրջորեն է հետևում ընտրական արշավներին:

«Չէի ասի, թե մենք բավարարված ենք նրանով, ինչ տեղի է ունենում: Սակայն դա այն պատճառով չէ, որ դուք ավելի հաճախ քննադատում եք, քան ինչ-որ դրական բան նկատում, այլ այն պատճառով, որ մենք չունենք միասնական մոտեցում ԵԱՀԿ-ում ընտրություններում դիտորդության հարցում»,-ասել է Լուկաշենկոն:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Բելառուսի ԿԸՀ-ն առաջարկում է ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 11-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս