Բաժիններ՝

Վրաստանի նախագահն այսօր խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրում

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Համաձայն Վրաստանի Սահմանադրության 61-րդ հոդվածի՝ վճռվել է 2015թ. հունիսի 16-ին՝ ժ. 18:00-ին, հրավիրել խորհրդարանի արտահերթ նիստ»,-ասվում է Վրաստանի նախագահի հրամանում:

Երկրի գերագույն օրենսդիր մարմնի նիստը տեղի կունենա Քութայիսում:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանականները պետք է հաստատեն Վրաստանի նախագահի հրամանը, որը թույլ կտա երկրի զինված ուժերին ներգրավել Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս