Հրապարակվել է Գյումրիում ծառայակցի սպանության մեջ մեղադրվող զինվորականի լուսանկարը

Lifenews-ը հրապարակել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի  սպանության մեջ կասկածվող նրա ծառայակցի՝ Իվան Բ.-ի լուսանկարը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր ՌԴ քաղաքացի, 1996թ. ծնված Իվան Նովիկովի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր՝ մարմնի տարբեր մասերում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով:
Ինչպես ավելի վաղ TASS-ին հայտնել էին Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունից, Գյումրիում ռուս զինծառայողի մահվան պատճառը եղել է ծառայակցի հետ կենցաղային կոնֆլիկտը:

Նշվում է, որ Գյումրիում ձերբակալված ռուսական ռազմաբազայի զինծառայողը խոստովանել է իր մեղքը: «Նախնական տեղեկություններով՝ զինծառայողի մահվան պատճառը եղել է ծառայակցի հետ կենցաղային կոնֆլիկտը, ով ներկայում ձերբակալված է ու տալիս է խոստովանական ցուցմունքներ: Դեպքի վայրում աշխատում է Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը»,-նշել էին Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս