Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը Իտալիայի ու Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարների հետ կքննարկի ներգաղթյալների հետ կապված իրավիճակը

Ներգաղթյալների, ներքին գործերիի ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը վաղը Իտալիայի ու Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարներ Անջելինո Ալֆանոյի ու Բեռնար Կազնևի հետ կքննարկի իտալա-ֆրանսիական սահմանին ներգաղթյալների հետ ստեղծված իրավիճակը, որոնք փորձում են Իտալիայից ներխուժել ԵՄ մյուս երկրներ, հայտնել է ԵՄ ներգաղթյալների ու ներքին քաղաքականության ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:

Անցած շաբաթ ֆրանսիական իշխանությունները թույլ չէին տվել տասնյակ անօրինական ներգաղթյալների հատել սահմանը ու Ֆրանսիայի միջոցով հայտնվել Եվրոպայի մյուս երկրներում:

Ինչպես հայտնել էր AFP-ն, Իտալիայի ՆԳՆ ղեկավարը քննադատել էր ֆրանսիացի մաքսայինների գործողությունները՝ դրանք անվանելով «Եվրոպայի համար հարված դեմքին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս