Ուիթնի Հյուսթոնի աղջկան կտեղափոխեն տուն
Բոբի Կրիստինա Բրաունին կտանեն տուն, որ աղջիկը կարողանա տանը մահանալ, գրում է starslife.ru-ն:
Այն պահից ի վեր, ինչ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի աղջիկը մահացած հայտնաբերվեց իր տան լոգարանում, արդեն 4 ամիս է անցել: Բոբի Կրիստինան շարունակում է մնալ արհեստական կոմայի վիճակում:
Բժիշկները գրեթե ամեն օր ասում են, որ աղջկա գլխուղեղին հասցվել է անդառնալի վնաս, ինչն անհնար է դարձնում տուժածի առողջության վերակագնումը, սակայն աղջկա ազգականներն ու հարազատները սպասում են ու աղոթում:
Ներկայում Բոբբի Կրիստինան գտնվում է Ջորջիայի վերականգնողական կենտրոնում, սակայն ընտանիքի վստահված անձը հայտնել է, որ «նրանք պատրաստվում են աղջկան տեղափոխել հայրենի քաղաք»:
«Այնտեղ նրա մոր ու նրա տունն էր: Եթե նրանք կարողանային նրան գիտակցության բերել: Եթե նա գիտակցության գար, ապա կլիներ տանը՝ իր մոր լուսանկարներով շրջապատված: Այդ որոշումը այնքան լավ է, որքան դա հնարավոր է նման վատ իրավիճակում»,-ասել է լավատեղյակ աղբյուրը: