«Արսենալ». Եթե ոչ Չեխը, ուրեմն՝ Կասիլիա՞սը
Միջմրցաշրջանային փուլում «Արսենալը» որոշել է ուժեղացնել դարպասապահի դիրքը: Անգլիական մամուլում լրջորեն խոսվում է այն մասին, որ լոնդոնցիները բանակցություններ են վարում «Չելսիի» հետ` կապված Պետեր Չեխի տրանսֆերի հետ: Դեռ ավելին, ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների՝ չեխ դարպասապահի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել` անձնական պայմանագրի մասին:
Չնայած դրան, ինչպես հայտնում է London Evening Standard-ը, «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը ուշադրությամբ հետևում է Մադրիդի «Ռեալում» Իկեր Կասիլիասի դրությանը: Սպասվում է, որ մոտ ժամանակներում Սանտյագո Բերնաբեուն ձեռք կբերի «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային, և հենց նա կլինի «սերուցքայինների» առաջին համարը հաջորդ մրցաշրջանում: Այս պատճառով, Կասիլիասի պլանները՝ ավարտել Մադրիդում կարիերան մաժորային նոտայի վրա, գտնվում է մեծ հարցականի տակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը