Ռուս նորակոչիկին դաժանորեն սպանել ու Սև Ղուլի մոտ քաշ էր տվել նրա ծառայակից ընկերը. aravot.am
aravot.am-ը գրում է. Այսօր վաղ առավոտյան Գյումրու ոստիկանության Մուշ բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում Սամվել Բալասանյանին պատկանող Սև Ղուլ ամրոցի մոտակայքում, ծառերի տակ կա տղամարդու դիակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սպանվածը 1996 թվականին ծնված Իվան Նովիկովն է, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող՝ Կրասնոդարի մարզից: Թե ինչ հանգամանքներում են սպանել վերջինիս, դեռ հայտնի չէ, թեև դեպքի վայրի արյան հետքերը հուշում էին, որ ամենայն հավանականությամբ սպանել են ճանապարհին ու քարշ տալով տեղափոխել ծառերի տակ: Այս տարածքի զգալի մի հատված հեղեղված էր թարմ արյան հետքերով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝