Պուտինն ու Ալիևը Բաքվում քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն առնչվող հարցեր
Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման թեման քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ շաբաթ օրը Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, լրագրողներին այսօր տեղեկացրել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Գլխավորապես, քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները: Դրանք բազմավեկտոր են ու բազմանկյուն, ու մեր հարաբերությունների բոլոր ուղղությունները մանրամասն քննարկվել են: Ղարաբաղյան թեման արծարծվել է»,-ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղարը: