ՌԴ նախագահին կզեկուցվի Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մասին. Պեսկով
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մասին տեղեկությունը կզեկուցվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին լրագրողներին հայտնել է Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղաև Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է TASS-ը:
Նա նշել է, որ սպանության մասին տեղեկությունը նոր է տարածվել:
«Դեռ չեմ կարող պատասխանել ձեր հարցին՝ արդյոք եղել են ինչ-որ զեկույցներ նախագահին: Անկասկած, դա ԶԼՄ-ների տեղեկություններն է ու այն կներառվի համապատասխան հրապարակումների ցանկում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի հարևանությամբ, հայտնաբերվել էր ռուս զինծառայողի դի՝ դանակի հարվածներով: