Բաժիններ՝

ԵՄ-ն պատրաստ է օգնել ջրհեղեղից տուժած Վրաստանին

Եվրամիությունը հայտարարել է, որ կապի մեջ է Վրաստանի իշխանությունների հետ ու պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ կապված Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետ, հայտնում է Civil Georgia-ն:

«Եվրամիությունն իր համերաշխությունն է հայտնում Վրաստանին այս դժվար պահին»,-ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մամլո քարտուղարը:

«Մենք ցավակցություն ենք հայտնում վերջին երկուն օրերին հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժածներին ու զոհերին»,-ասված է հայտարարության մեջ:

«Արտակարգ արձագանքման կոորդինացիոն կենտրոնն ուշադիր հետևում է իրադարձություններին: Մենք կապի մեջ ենք վրացական իշխանությունների հետ ու պատրաստ ենք օգնություն ցուցաբերել Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում, որը դարձել է զոհերի պատճառ ու լուրջ վնասել է մայրաքաղաքի ենթակառուցվածքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս