Նեյմար. «Ոսկե գնդակն արդեն ունի տեր»
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը խոսել է «Ոսկե գնդակի» հավանական թեկնածուների մաիսն: Նեյմարը համոզված է, որ ակումբում իր թիմակից Լիոնել Մեսսին այս տարի նվաճելու է այս տիտղոսը:
Ըստ նրա՝ ինքը նույնպես կարող է լինել 3 հավակնորդների մեջ, սակայն այս տարի իրեն չի տեսնում հաղթողի կարգավիճակում:
««Ոսկե գնդակի» տերն այս տարի արդեն հայտնի է: Ես չունեմ ոչ մի կասկած, որ Մեսսին այս տարի ուժեղագույնն է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivon:
Սիրարփի Աղաբաբյան