Պակիստանում սպանվել է «Թալիբանի» ամենավտանգավոր դաշտային հրամանատարներից մեկը
«Թալիբան» աֆղանական շարժման առավել ամենավտանգավոր դաշտային հրամանատարներից մեկը՝ Միր Ահմադ Գուլ Հաշմին սպանվել է Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Փեշավար նահանգում, հայտնում է Express Tribune-ը՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցիչ Զաբուիլլա Մուջահիդին:
Նրա տվյալով՝ վաղ առավոտյան զինյալները կրակ էին բացել ավտոմեքենայի վրա, որում գտնվել է Միր Ահմադ Գուլ Հաշմին ու նրա թիկնապահները: Ստացած վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Հաշմին համարվում էր «Թալիբանի» ամենաազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկը: Մի քանի տարի շարունակ նա Աֆղանստանի արևելյան Նանգարխար նահանգի «ստվերային» նահանգապետն էր, որը սահմանակից էր Պակիստանին:
Պակիստանում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռ իր վրա պատասխանատվություն չի վերցրել հարձակման համար: