Շահեն Հարությունյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսի 43-րդ րոպեին մարզադաշտ վազեց քաղբանտարկյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
Նա ձեռքին պահել էր «Ազատություն Շանթ Հարությունյանին» պաստառը, որը ոստիկաններն անմիջապես խլեցին Շահենի ձեռքից: Հոր ազատության համար պայքարի դուրս եկած Շահեն Հարությունյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին:
Մենք փորձեցինք կապ հաստատել նրա մոր` տիկին Ռուզաննայի հետ, սակայն վերջինս շտապում էր ոստիկանություն ու առայժմ որևէ տեղեկություն չէր կարող հաղորդել: Ֆեյբուք սոցիալական ցանցում բուռն քննարկումներ են սկսվել Շ. Հարությունյանի յուրօրինակ պայքարի ձևի շուրջ:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեսյբուքի իր էջում գրել է. «Իբր Շահենին կարողացան մարզադաշտում «վնասազերծեն», մի հատ էլ տարել են ոստիկանատուն: Ամոթ է»:
Հիշեցնենք, որ նրա հայրը՝ Շանթ Հարությունյանը և նույն գործով անազատության մատնված Վարդան Վարդանյանը այսօր հացադուլ են սկսել բանտում:
[video path=”http://www.youtube.com/embed/OGZ3wNgarQY” frameborder=”0″]ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ