Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով դատաքննությունն ավարտվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով դատաքննությունն ավարտվել է: 168.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին: Մինչ այդ, նրա խոսքով, երեկ՝ հունիսի 10-ին, դատական նիստում շարունակվել և ավարտվել է Արագած Ղևոնդյանի՝ Սուրիկ Խարատրյանի վարորդի հարցաքննությունը: Փաստաբանի տեղեկացմամբ՝ դատական նիստի ընթացքում դատարանը հրապարակել է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված պատասխանը:

Հիշեցնենք, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը, որով քննիչը խնդրել է թույլատրել լսել և ձայնագրել Սուրիկ Խաչատրյանի վարորդի և երկու հարազատների հեռախոսահամարների զանգերը: Որոշմամբ հեռախոսահամարները թույլատրվել էր լսել և ձայնագրել 30 օրով, սակայն որոշ ժամանակ անց քննիչը տեղեկանք էր կազմել, որի համաձայն՝ ԱԱԾ-ից հայտնել են, որ հեռախոսային խոսակցությունները չենլսվել և չեն ձայնագրառվել:

Հայկ Ալումյանի խոսքով՝ ԱԱԾ-ի պատասխանն անբովանդակ է եղել: «Դատարանն ուզում էր պարզել պատճառները՝ ինչու ձայնագրությունը և լսումը տեղի չեն ունեցել: Այնտեղից դատարանին պատաասխանեցին, որ տեխնիկական պատճառներով տեղի չի ունեցել,- ասաց փաստաբանը՝ շարունակելով,- Ես շատ անհավանական եմ համարում, որ Ազգային անվտանգության ծառայությունն այնքան թշվառ վիճակում է գտնվում, որ տեխնիկական խնդիրներ ունի երեք հոգու վերաբերյալ դատարանի որոշումը կատարելու, նրանց ձայնագրելու առումով, բայց եթե դա այդպես է, շատ ավելի վատ»:

Հայկ Ալումյանն ասաց, որ հաջորդ դատական նիստին սպասվում է մեղադրողի, տուժող Լորետա Բարսեղյանի և նրա ներկայացուցիչների ճառը: Դրանից հետո կլինի պաշտպանական կողմի ճառը, ինչպես նաև ամբաստանյալի վերջին խոսքը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 17-ին:

Նշենք, որ այս գործով միակ ամբաստանյալը Արտակ Բուդաղյանն է: Նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել նաև Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Նախաքննական մարմինը գտել է, որ նրանց գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:

Իսկ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013 թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել,նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին,նրանց մոտ առաջացնել տագնապի,սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող `Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ,իր հետ նախապես վերցված,իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից ,սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:

Տեսանյութեր

Լրահոս