Բաժիններ՝

Ուկրաինայի պարտքերը պետք է վերակազմավորվեն. Յացենյուկ

Ուկրաինայի դիրքորոշումը պարտքերի վերակազմավորման հարցով մնում է անփոփոխ՝ այլ ելք չկա, Վաշինգտոնում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ մասնավոր վարկատուներին ունեցած մեր պարտքերը պետք է վերակազմավորվեն»,-ասել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը:

Նախօրեին Յացենյուկն ու Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն ԱՄՆ մայրաքաղաքում հանդիպել էին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդի հետ:

Ինչպես ասել է Յացենյուկը, Ուկրաինան երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի արած արտաքին պարտքերի սպասարկման վրա ծախսում է այնքան, որքան պաշտպանության վրա՝ ՀՆԱ-ի մոտ 5%-ը:

Յացենյուկն ակնկալում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան հաջորդ շաբաթ կընդունի օրենքներ, որոնք հարկավոր են ԱՄՀ-ից հերթական տրանշի ստացման համար, իսկ ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը օգնության տրամադրման հարցը կքննարկի արդեն հաջորդ շաբաթվա սկզբին:

ԱՄՀ-ի հաջորդ տրանշը պետք է կազմի 1,7 մլրդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս