Հայաստան-Պորտուգալիա խաղը կսպասարկի բելգիական մրցավարական անձնակազմը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պաշտոնական կայքը (http://www.ffa.am/) հայտնում է, որ hունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունենալիք Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի բելգիական մրցավարական անձնակազմը՝ Սերժ Գյումյեննիի գլխավորությամբ:
Նրա օգնականները կլինեն Ֆրանկ Բլեյենը և Ջիմմի Կրեմերսը: Չորրորդ պաշտոնյան է Տիբո Նիյսենը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեքսանդր Բուկոն և Բարտ Վերտենտենը:
ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ