Բաժիններ՝

Յացենյուկը ուժեղ բանակը համարում է Դոնբասում խաղաղության գրավական

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը նախկինի պես Մինսկի համաձայնագրերն է համարում երկրի հարավում կոնֆլիկտի կարգավորման միակ ուղին:

Սակայն, նրա խոսքով, դիվանագիտական ջանքերը պետք է ամրապնդվեն «ուկրաինական ուժեղ ու ամուր բանակով»:

Բացի այդ՝ Յացենյուկը հայտարարել է Եվրամիության ու ԱՄՆ-ի միջև միասնականության անհրաժեշտության մասին ու ընդգծել է, որ նրանք պետք է գործեն «համարձակ, իմաստուն ընդդեմ ռուսական ագրեսիայի»:

Յացենյուկի պնդմամբ՝ Ուկրաինայում ներկայում գտնվում է 10 հազար ռուս զինվորական, ինչպես նաև 30 հազար «ռուսամետ ահաբեկիչ, որոնց մարզում է Անվտանգության դաշնային ծառայությունը ու ռուսական բանակը»:

«Մենք ցանկանում ենք ուղարկել հստակ ազդանշան, որ ուկրաինական բանակը միասնական է, որ մենք ցանկանում ենք հաջողել, որ մենք պայքարում ենք եվրոպական արժեքների, մեր իրավունքների ու ազատության համար»,-ասել է Յացենյուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս