Ահա ինչ արեցին 5 ընկերները, երբ տեսան, որ տղային ծաղրում են
Երբ Ջեյմս Ուիլմերտին սկսեցին ծաղրել դպրոցում, 5-րդ դասարանի 5 ընկերներ որոշեցին պաշտպանել նրան և վերցնել իրենց խնամակալության տակ:
Ջեյմսը դժվարություններ ուներ ուսման մեջ, և դա նրան դարձնում էր հեշտ թիրախ ծաղրանքների համար:
Մի անգամ Ջեք Պեմբլը և Ջեյկ Բերգեսը տեսնում են, որ Ջեյմսին ծաղրում են խաղահրապարակում: Նրանք որոշում են պաշտպանել Ջեյմսին, չնայած որ նա նույնիսկ չէր սովորում իրենց դասարանում: Եվս երեք ընկեր` Գասը, Թայլերը և Լենդոնը, մի անգամից միանում են «բանդային»: Հիմա 5 ընկերներն ամեն օր Ջեյմսին հրավիրում են ճաշելու իրենց սեղանի շուրջ:
«Նա ընդհանրապես չէր ցանկանում դուրս գալ փողոց դասամիջոցներին: Դա ամենօրյա պայքար էր,- ասում է Ջեյմսի մայրը,- Իսկ հիմա նա ոչ միայն գնում է ճաշելու, այլև դուրս է գալիս փողոց` տղաների հետ խաղալու»:
Տղաներն իմացել էին, որ Ջեյմսը որդեգրվել է մանկատնից, իսկ վեց տարի հետո նրա հայրը զոհվել է ավտովթարից: Եվ քանի որ Ջեյմսը հայր չի ունեցել, և ոչ ոք չի եղել, որ նրա հետ գնդակ խաղա, տղաները որոշեցին այդ դերը վերցնել իրենց վրա:
«Տղաները փոխում են Ջեյմսին.- ասում է տղայի մայրը.- Մենք նույնիսկ բասկետբոլի զամբյուղ ենք գնել, որովհետև նա հիմա սիրում է բասկետբոլ խաղալ»:
Բայց սա էլ բոլորը չէ: Երբ տղաներն իմանում են, որ իրենց նոր ընկերը տեսաներդիր չունի, նրանք իրենց խնայողություններից գումար են հավաքում և նրա համար, որպես նվեր, գնում են նոր «PlayStation»:
Տղաները` իրենց ուսուցչի առաջադրմամբ, ստացան շրջանի դպրոցական իսկապես վաստակած մրցանակ` ցուցաբերած վեհանձնության և բարության համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը