Բաժիններ՝

Նորաձևության պատմության մեջ 7 ամենասեքսուալ սուպերմոդելները

ELLE-ը ներկայացնում է նորաձևության պատմության մեջ ամենասեքսուալ մոդելներին, որոնք նվաճել են ոչ միայն պոդիումը, այլև տղամարդկանց սրտերը.

Եվա Հերցիգովա

1

Չեխ կապուտաչյա գեղեցկուհին դարձավ 90-ականների պոդիումների իսկական աստղն ու սեքս-խորհրդանիշը:Այդ ամենը՝ շնորհիվ ներքնազգեստի Wonderbra ապրանքանիշի:

Կարդացեք նաև

Սինդի Քրոուֆորդ

2

Լինելով 90-ականների ամենապահանջված ու բարձր վարձատրվող սուպերմոդելը՝ նա չէր խուսափում տղամարդկանց ամսագրերի համար մերկանալուց: Միլիոնավոր կանայք էին երազում ունենալ այնպիսի մարմին, ինչպիսին նրանն է:

Ստեֆանի Սեյմուր

3

90-ականների ամենահայտնի ու սեքսուալ սուպերմոդելներից մեկը, ով ուներ սկանդալիստի ու երեկույթների սիրահարի համբավ: Նա չէր զլանում մարմինը ցուցադրել նյու ոճի լուսանկարներում: Անգամ տարիքի հետ, դառնալով միլիարդատիրոջ կին ու 4 երեխայի մայր, նա իր հետևից էր տանում պապարացիների մի ամբողջ խմբի:

Էլ Մաքֆերսոն

4

Հենց նրան են անվանում մոլորակի ամենագեղեցիկ մարմինն ունեցող կին: Նրա մարմնամասերն այնքան կատարյալ են, որ լուսանկարիչները կադրում հաճախ նրան ոչ թե հագցնում էին, այլ մերկ լուսանկարում: Կուլտային են համարվում նրա լուսանկարները՝ արված Pirelli ամսագրի համար:

Քենդիս Սվեյնփոլ

5

Համարվում է Victoria’s Secret-ի ամենահայտնի մոդելը: Նա չունի անհաջող ռակուրս, մոդելի մարմինը կատարյալ է:

Իրինա Շեյք

Sports Illustrated Swimsuit Calendar 2012

Նրան մինչ օրս մերկ լուսանկարում են Sports Illustrated-ի համար՝ հուրախություն տղամարդկանց:

Ադրինա Լիմա

7

Նա համարվում է Victoria’s Secret բրենդի ճակատագրական կինը: Նրա վայրի գեղեցկությունը մոդելին դարձրել է մեր ժամանակի ամենասեքսուալ մոդելներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս