«Պարտվեցինք, վերջացավ, չարիքն իր գործն արեց մինչև վերջ, քաղաքում հաղթանակել է չարիքը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ»

«Պարտվեցինք, վերջացավ, չարիքն իր գործն արեց մինչև վերջ, քաղաքում հաղթանակել է չարիքը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իրենք չար ծնվել են, չար էլ մեռնելու է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքապետի թեկնածուներից Կարապետ Իսրայելյանը:

Հիշեցնենք, որ նախնական հաշվարկով՝ ընտրությունների արդյունքում քաղաքապետ է ընտրվել Վահագն Գևորգյանը, ում սատարում էին ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀՀԿ-ն: Վահագն Գևորգյանը ստացել է 11227 ձայն, Արթուր Հարությունյանը (1975թ., Պալաչ)՝ 5459 ձայն, Էդվին Թադևոսյանը՝ 520 ձայն, Կարապետ Իսրայելյանը՝ 526 ձայն, Արթուր Հարությունյանը (1976)՝ 159 ձայն:

Կ. Իսրայելյանի համար պարզ է, թե ինչպես է անցել Վահագն Գևորգյանը. «Իրենց սիրուն ջիպերով, էն խեղճ պառավները կյանքում դիպլոմատին չէին կպել, բերեցին մինչև ընտրատեղամաս, ջեբները չգիտեմ ինչ քանակի փողեր լցրեցին ու գնացին, այսպես են վարվել, լավ մշակված էր, թե չէ ներսում խախտումներ չեն էլ եղել»:

Հարցին՝ հաշվի առնելով, որ այնպիսի մարդ է ընտրվել, որը դուք չէիք ցանկանա, որ լիներ Աբովյանի քաղաքապետը, հնարավո՞ր է ինչ-որ ձևով բողոքարկեք ընտրությունների արդյունքները, կ. Իսրայելյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ինքը չի ընտրվել քաղաքապետ, կլանն է քաղաքապետը՝ Գուլոյան Կարոն է, որը հավերժ քաղաքապետ է, մարզպետ է, երկրի նախագահ պետք է դառնա: Նրանք խելք ունե՞ն, մա՞րդ են հոգով, գող-ավազակ, արմատուրա գողացող են:

Ինչի՞ համար բողոքարկեմ, մարդիկ կարողանում են իրենց փողերով ամեն ինչ անեն, ժողովուրդն էլ հանգիստ ծախվել է, ես իրենց տեղն ամաչում եմ, 40 տարի նրանց շալակեմ, և 5 տոկոս ձայն չհավաքե՞մ»:

Տեսանյութեր

Լրահոս